Որդու ծննդյան օրվա առիթով Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել

Էդմոն Մարուքյանը բացի ակտիվ քաղաքական գործիչ լինելը, նաև ընտանիքի հայր է, որտեղ մեծանում են երեք բալիկներ։ Քաղաքական գործիչն իր մասնագիտությամբ իրավաբան է։ Հատկանշական է, որ կյանքի կողակից է ընտրել նույն ոլորտից։

Էդմոն Մարուքյանի տիկինը ևս իրավաբանական կրթություն ունի և զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Ամուսնական զույգը երեք բալիկ է մեծացնում։ Զավակներից երկուսը տղաներ են, իսկ կրտսերը՝ դստրիկ։

Այսօր Էդմոն Մարուքյանի տղաներից մեկի՝ Նարեկի ծննդյան տարեդարձն է։ Նարեկը բոլորում է ծննդյան ինը տարին։ Նարեկի ծննդյան օրվա առիթով Էդմոն Մարուքյանը տեղադրել է իր տղայի ծննդյան օրվա լուսանկարներից մեկը՝ շնորհավորելով նրան։

Քաղաքական գործչի շնորհավորական հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ շնորհավորական մեկնաբանություններ։ Շնորհավորողների մեջ են նաև քաղաքական տարբեր ճամբարների ներկայացուցիչներ։

Արձագանքելով բոլոր շնորհավորական մեկնաբանություններին՝ Է․ Մարուքյանը գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ ջան շատ զգացված եմ ջերմ բարեմաղթանքների համար: Բոլոր բալիկներին խաղաղ երկինք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: