Որդու քառասուն օրականի առիթով Գոհար Ավետիսյանը ցուցադրել է նրա դեմքը. միայն տեսեք, թե ինչ անուշ բալիկ է

Լրացել է հանրահայտ Գոհար Ավետիսյանի առաջնեկի՝ Գասպարի քառասուն օրականը: Ինչպես գիտենք, սա խորհրդանշական թիվ է:

Գոհարն այս առիթով հրապարակել է լուսանկար ոչ միայն իրենց զբոսանքներից, առօրյայից, այլև լուսանկար, որտեղ երևում է իր բալիկի դեմքը:

Գոհարը գրել է, որ ինքը պարզապես սիրահարված է այդ գեղեցիկ, սևորակ աչքերին: Նա նաև նշել է, որ քառասուն օրական իր որդու քաշը հինգ կիլոգրամ է՝ ավելացնելով, որ իսկական արքայազն է դառնալու, թող աղջիկները պատրաստվեն:

Գոհարը ավելի վաղ հայտնել էր, որ առաջնեկին Գասպար է անվանակոչել, սակայն այն ժամանակ չէր մանրամասնել, թե ինչու է այդ անունն ընտրել:

Որդու քառասունօրյա հոբելյանի առիթով նա բացել է փակագծերը՝ ասելով, որ անունն իր մայրական կողմի մահացած պապիկինն է, ով հրաշալի մարդ է եղել:

Գոհարը նաև տեղեկացնում է, որ նորից վերսկսել է աշխատանքային ու կենցաղային մեծ ակտիվությունը, փորձում է վերականգնել նախկին գրաֆիկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: