«Որոշել եմ պատմական քայլ կատարել»․ Տիգրան Արզաքանցյան․ տեսանյութ

Տիգրան Արզաքանցյանը, ով նախկինում հանդիսանում էր «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ և այդ կուսակցությամբ էլ ցանկանում էր մասնակցել ընտրություններին, այսօր անակնկալ հայտարությամբ հանդես եկավ։

Նա ասել է, որ պատրաստվում է անդամագրվել «Ալյանս» կուսակցությանը։ Ինչպես հայտնի է այդ կուսակցության ղեկավարը Տիգրան Ուրիխանյանն է։

Արզաքանցյանը նշել է, որ պետք է պատմական քայլ կատարել և այդ քայլն ուղղված է ժողովրդի անվտանգության պաշտպանությանը։ Իսկ նա գտնում է, որ հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանվախ չէ և վտանգավոր փուլում է գտնվում։

«Ալյանս» կուսակցությանն անդամագրվելը նրան լայն հնարվորություններ կտա լծվել ժողովրդի պաշտպանության գործին։

Այս մասին այսօր «Ալյանս»-ի համագումար նիստին հայտարարել է Տիգրան Արզաքանցյանը, ով նաև նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցել բորոլ կուսակցությունների հետ, քանի որ շատ թերի հարցեր ու խնդիրներ կան, որոնք միասնական լուծում են պահանջում և դրանց լուծումը հնարավոր է հենց միասնական մոտեցման դեպքում։ Կից՝ տեսանյութ։

Понравилась статья? Поделиться с друзьями: