«Որոշները սիրում էր, որոշների հետ չէր հաշտվում, բայց ստիպված է եղել համագործակցել»․ Սյուզան Մարգարյանը խոսել է Հայկոյի մասին և ուշագրավ դրվագներ պատմել երգչի կյանքից

Սյուզան Մարգարյանը խոսել է Հայկոյի մասին։ Եգչուհին երբեք նման հոգեվիճակով հարցազրույցներ չէր ունեցել։ Նա ուշագրավ դրվագներ ներկայացրել վաղամեռիկ երգչի մասին․․․ Սյուզանը հիշել է 1-ին հանդիպումը Հայկոյի հետ․ երիտասարդ երգիչը ներկայացել էր զուգերգով, որը Սյուզանը պետք է գնահատեր․ նա ժյուրիի անդամ էր։

Երգչուհին պատմում է, որ 1-ին նոտայից հասկացել է՝ իր առջև տաղանդ է կանգնած։ Երգչուհին նշում է՝ Հայկոյի և Վարդուհի Վարդանյանի կորստի հետ հաշտվել չի լինում, ապա մեջբերրել է Ավետի՝ մի առիթով ասված դիպուկ խոսքը․ «Հայկոն մեզ հետ լրիվ Թութուշ արեց»։

Երգչուհին ընդգծում է, որ Հայկոն ասես իր զավակը լիներ և չնայած տարիքային տարբերությանը՝ նաև իսկական ընկեր էր։ Երգչուհին խոսել է նաև Հայկոյի ձայնալարերի վնասման մասին, որը երգիչը չափազանց ծանր էր տանում։

Սյուզանը զանգահարել էր և փորձել սիրտ տալ, սակայն հասկանում էր և սրտից արյուն է կաթում։ Հայկոն կարողացել է կազդուրվել, ձայնն անգամ փոխվել էր։ Սյուզանը նշում է՝ յուրահատուկ ձայնային տեմբր էր ձեռք բերել և վերադարձավ նորովի, համերգով։

Երգչուհին նշում է՝ Հայկոյին նորովի է սկսել բացահայտել։ «Մի քանի «աշխարհ» կար, այդ «աշխարհներից» որոշները սիրում էր, որոշների հետ չէր հաշտվում, բայց ստիպված է եղել համագործակցել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: