Որոշվել է ուսուցիչներին 20 հազար դրամ պարգևավճար հատկացնել. մանրամասներ

Արցախի նախագահ Ա. Հարությունյանն իր սոցցանցային հարթակում կարևոր տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ այսօր Արցախի ուսուցիչներին պարգևավճարներ տրամադրելու որոշում է կայացրել:

Տեղեկացնելով, որ նախօրորք այդօրինակ առաջարկություն նա ստացել էր ԿԳՄՍ նախարարությունից՝ նախագահը հայտնում է, որ ընդառաջել է ու բավարարել այդ առաջարկը:

Մանկավարժների առաջիկա տոնին ընդառաջ՝ նախագահը յուրաքանչյուր ուսուցչի քսան հազարական դրամ գումար կհատկացնի՝ որպես պարգևավճար՝ սեպտեմբերմեկյան գիտելիքի տոնի կարևոր առիթի կապակցությամբ:

Ընդ որում, այս պարգևին կարժանանան ոչ միայն հանրակրթական դպրոցներում մանկավարժական գործունեություն իրականացնող աշխատակիցները, այլ նաև դպրոցների ուսումնաօժանդակ և կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձիք:

Նշենք, որ ծրագրում ներառվել են նաև մշակութային՝ մասնավորապես արվեստի ու երաժշտության դպրոցների աշխատակիցները ևս: Նախատեսվում է հոկտեմբերի հինգի տոնական օրվա առիթով միջոցառում կազմակերպել, որի ժամանակ էլ կտրվեն նաև պարգևները:

Նախագահի սույն հայտարարության տեքստի ամբողջական տարբերակը բերված է վարը:

Հարգելի ՛ հայրենակիցներԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատել…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 8 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: