Որտե՞ղ է գտնվում Միհրան Ծառուկյանը և ինչո՞վ է զբաղված այս օրերին

Միհրան Ծառուկյանն այս օրերին մեկնել է Արցախի տարածաշրջան: Այստեղ գտնվելու նրա նպատակը ավելի շատ մասնագիտական է: Նա Արցախ է մեկնել համերգներ տալու նպատակով՝ վերցնելով իր հետ անհրաժեշտ բեմական հագուստ և այլ ատրիբուտներ:

Երգիչն իր Պատմություններ բաժնում պատմում է իր արցախյան այցի ու գործնական քայլերի մասին: Նկարահանված փոքրիկ նյութեր, լուսանկարներ հրապարակելով՝ Մ. Ծառուկյանը տեղեկացնում է, թե ինչպես է անցնում օրն Արցախում:

Նա առավոտյան իր կեցավայրի պատշգամբում արված լուսանկար է հանրայնացրել՝ բարի լույս և բարի օր մաղթելով բոլորին Արցախից:

Հագեցած ճամփորդությունից հետ վերադառնալու ճանապարհին երգիչը մի փոքրիկ կանգառ է ունեցել Գանձասարում, որտեղ շփվել է իրեն մոտեցած փոքրիկների հետ, լուսանկարվել ու հեռացել:

Երգիչն ի վերջո իր այցը եզրափակել է խորհրդանշական վերադարձի երգով, որը, ինչպես մի առիթով անձամբ ինքն էր ասել, մեծ նշանակություն ունի իր և Արփիի համար: Երգը կոչվում է «Ո՞ւր գնամ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: