Որտե՞ղ է եղել դավաճանությունը, ըստ Լևոն Շիրինյանի

Լ․ Շիրինյան․ մութ քաղաքականությունը միշտ ողբերգական է լինելու։ Սակայն մենք լավատեսություն ունենք, որ չկա մի խնդիր անելք։ Անելանելի իրավիճակ չկա, դա մեր հայկական խոսքն է հենց։ Իմ սկզբունքն է դավանել ոչ լավատեսությանը քաղքականության մեջ, ոչ վատատեսությանը։

Երկուսն էլ հուզական կատեգորիան են։ Ողբերի չի կարելի ամենը վերածել։ Բայց լավատեսության ծայրահեղությունն էլ բերում է «Քաջ Նազարի» սինդրոմի։ Էս կերպարը իրոք մեր մասին է ու դրա համար մի քանի տարբերակներ ունենք «քաջ նազարի» պատումի։ Մենք քաղաքական իրատեսությունը պիտի որդեգրենք՝ ոչ ավելացնելով, ոչ պակասացնելով։

Ես Հեգելի փիլիսոփայությանն եմ դավանում, որը ասում է՝ մտածում եմ, կամ։ Իրատեսությունն է կարևոր կատեգորիա։ Էս վիճակը չի նշանակում, որ անկման պիտի գնանք։

Ոռնոցները պետք է դադարեցնել։ Եղավ սա, որովհետև երեսուն տարի կոռուպցիոն թմբիրի մեջ էինք։ Կոռուպցիան դավաճանություն է հայրենիքի։ Ես դա հենց Սերժի ժամանակ եմ ասել։

Понравилась статья? Поделиться с друзьями: