Որտե՞ղ է ծննդյան օրը նշել Արսեն Գրիգորյանը, ի՞նչ է պատմում Նազենի Հովհաննիսյանն իրենց ուսանողական տարիներից

Այսօր Արսեն Գրիգորյաններից դերասան ու երգիչ Արսենի ծննդյան օրն է։ Արսենը Ծնունդով Վարդենիկից է, որտեղ էլ նշել է իր ծննդյան հերթական տարեդարձը։ Շատերը կհիշեն, որ նա վերջերս վնասել էր ոտքը։ Այն դեռ չի ապաքինվել։

Արսենի կուրսընկեր Նազենի Հովհաննիսյանը ևս ներկա է եղել նրա ծննդյան օրվա փոքրիկ խնջույքին։ Նազենին խնջույքից մի կադր է հանրայնացրել՝ գրելով հետևյալը․

«Էսօր մեր խուճուճ Արսենի ծնունդն է, իր սիրուն էությունն ու նուրբ հոգին միշտ հումորի ու ծիծաղի տակ է թաքցնում, բայց շերտերը էնքան խորն են ու բազմազան։ Իր երիտասարդ դեմքին չխաբվեք՝ տարեկիցներ ենք, դարձավ 40։

Արս ջան, Մամաս քեզ շատ էր սիրում ու միշտ հացի սեղանով էր դիմավորում քեզ, որովհետև իր որդու պես էր սիրում և գիտեր, որ ամբողջ ուսանողական ընթացքում էլ Մայրդ էր մեզ կերակրում՛։

Քո մեծ, տաք, Վարդենիկաիտալական ընտանիքով՝ միշտ սիրում ենք, սպասում ենք ու կարոտում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: