Որտե՞ղ, ո՞ւմ հետ և ինչպե՞ս է Արսեն Գրիգորյանը նշել ծննդյան տարեդարձը․ մանրամասներ և լուսանկարներ

Հայտնի երգիչներից Արսեն Գրիգորյանը ծննդյան տարեդարձը նշել է հայրենիքց հեռու։ Նա այս օրերին Ամերիկայում է գտնվում։ Օրեր առաջ երգիչը հյուրընկալել էր այնտեղ գտնվող իր կոլեգաներից Քրիստինե Պեպելյանին, ով էլ տեսանյութ էր հրապարակել Արսեն Գրիգորյանի հետ։

Այնպես է ստացվել, որ երգիչը ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքից հեռու։ Նա Ամերիկա է մեկնել մենակ՝ հանգստանալու համար։ Այստեղ Ա․ Գրիգորյանը ծննդյան տարեդարձը նշել է «Մեցո գարդեն» կոչվող ռեստորանում, որը նրա համար բավականին հոգեհարազատ միջավայր է։

Նրա կողքին են եղել իր՝ տեղում գտնվող ընկերներից շատերը։ Ծննդյան տարեդարձին մասնակցել է Արման Հովհաննիսյանը, ով Ա․ Գրիգորյանի քավորն է, Արմենչիկը, Հարութ Բալյանը և այլ հայտնի դեմքեր։

Արսեն Գրիգորյանը բոլորել է ծննդյան քառասուներեք տարին։ Երգչի ծննդյան օրվա բոլոր երազանքներն ընտանեկան բարեկեցության և ապահովության, աշխատանքային հաջողությունների և հայրենիքի կայունության հետ են կապված։

Понравилась статья? Поделиться с друзьями: