Որտե՞ղ և ինչպե՞ս են անցկացրել իրենց կիրակին Ն. Փաշինյանի դուստրերը

Ն. Փաշինյանի աղջիկները շարունակում են համացանցային ակտիվություն դրսևորել: Նրանք հաճախ են իրենց առօրյան հանրային դարձնում՝ առանց կաշկանդվելու քննադատություններից:

Հատկանշական է, որ քույրերը բավականին համեստ առօրյա են կազմակերպում՝ միաժամանակ հաճելի ժամանց կազմակերպելու հարմար գաղափարներ ու մոտիվացիա տալով:

Ամռան վերջին կիրակին Փաշինյան քույրիկները անցկացրել են երևանյան փողոցներում: Նրանք հաճելի զբոսանք են կազմակերպել քաղաքային կենտրոնական փողոցներում՝ վայելելով ամառային արևոտ ու պայծառ Երևանի հաճելի մթնոլորտն ու ընձեռած հնարավորությունները:

Ինչպես երևում է հրապարակումներից, փոքրիկ Արփին պաղպաղակ է վայելել քույրիկի՝ Շուշանի հետ: Մարիամն իր սոցցանցային տարբեր հարթակներում սև հագուստով ոճային լուսանկար է հանրայնացրել՝ գրավելով հետևորդների ուշադրությունը:

Ինչպես հայտնի է, Ն, Փաշինյանը մինչ եկող ուրբաթ արձակուրդային շրջանի մեջ է լինելու, որն էլ, ինչպես երևում է վարչապետի այսօրվա հրապարակումներից, անցկացնելու է Իջևանի տարածաշրջանում՝ բնության գրկում:

Վարչապետը պարբերաբար նկարահանված նյութերով կիսվում և իր հիացմունքն է արտահայտում տեղանքի գեղեցկության առիթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: