Ամառային արևաշատ վերջին օրերը շատերի հետ միասին վայելել են փորձում նաև Զ. Բաբայանն ու նրա ընտանիքի անդամները: Նրանց սոցցանցային հրապարակումներից հասկանալի է դառնում, թե ինչպես են ընտանիքի անդամները անցկացնում համավարակային տարվա ամառը:
Երգչուհին նախապես իր հետևորդներին հորդորել էր վայելել հայաստանյան գողտրիկ վայրերի գեղեցկությունն ու հարստությունը, իսկ հընթացս նաև իր օրինակով է ցույց տալիս, թե ինչպես կարելի է դա կազմակերպել:
Հանրայնացնելով ամառային հանգստի լուսանկարները՝ երգչուհին հուշում է, որ մյուսները նույնպես այդկերպ վարվեն, որպեսզի դա յուրօրնակ տեղեկություն լինի նաև ուրիշների համար:
Հանրայնացրած լուսանկարներում Զարուհին մեծ մասամբ ամուսնու հետ է, նրա ընկերակցությամբ: Նրանց լուսանկարներն արված են հիմնականում բացօթյա տարածքում: Լուսանկարներում առկա է հայկական գեղատեսիլ սարերի ներկայությունը:
Երգչուհին հորդորել է չտխրել, այլ վայելել հայաստանյան չքնաղ բնաշխարհը: Նա տարին համարում է հայաստանյան տարի՝ հաշվի առնելով հանգստյան ժամանակահատվածում միայն հայաստանյան տարածքում սահմանափակված լինելու հանգամանքը: