Որտե՞ղ և ինչպե՞ս է հանգստանում նախարար Հակոբ Արշակյանը

Օգտվելով տաք եղանակի ընձեռած հնարավորություններից, շատերը փորձում են ընտանեկան միջավայրում վայելել բնության և արևի ջերմությունը՝ աշխատանքային գործունեության մեկնարկից առաջ լիցքավորվելով:

Համավարակային սահմանափալումները և սահմանների փակ լինելու փաստը առիթ ու պատճառ է դարձել, որ շատերը արտասահմանյան հանգստի փոխարեն հայաստանյան վայրեր այցելեն՝ նորովի բացահայտելով հայրենի երկրի գողտրիկ, հետաքրքիր ու չքնաղ անկյունները, որոնք մինչ այդ այնքան էլ հայտնի չէին շատերի համար:

Այս առումով բացառություն չէ նաև նախարար Հ. Արշակյանը, ով այս տարի հիմնականում աշխատանքային բուռն գործունեության մեջ է եղել: Մասնագիտական ու աշխատանքային հրապարակումներով հարուստ նախարարի էջում այսօր պայծառ լուսանկար է տեղադրվել Գեղարքունիքի գեղատեսիլ վայրերից:

Նախարարի հանրայնացրած լուսանկարից ու կցված մեկնաբանությունից հայտնի է դառնում, որ նախարարն իր ընտանիքի հետ գտնվում է Գեղամա սարերի գրկում՝ կապուտաչյա գեղեցկուհի Սևանի կողքին:

Նախարարն իր բալիկների հետ բնության գրկում մի կադր է անմահացրել՝ տեղադրելով իր էջում և հիացական խոսքեր գրելով հետևի ֆոնին երևացող գեղեցիկ Սևանի մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: