Որտե՞ղ և ինչպե՞ս է նշել ծննդյան տարեդարձը ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանը

Երեկ լրացել է Մավր Մկրտչյանի երեսնամյակը: Ջավախեցի երիտասարդ երգիչը ծննդյան տարեդարձը նշել է ծննդավայրում՝ ծնողների ընկերակցությամբ: Ժողովրդական երգերի կատարմամբ հայտնի երգիչն իր ծննդյան օրերին մշտապես փոքր-ինչ տխուր է լինում:

Թախիծի պատճառը անցնող տարիներն են: Նրա համար երեսունը պատասխանատու տարիք է, քանի որ անցյալի արժևորման ժամանակաշրջան է: Երգչին առաջինը շնորհավորողները տիկինն ու ծնողներն են եղել:

Երգիչը տիկնոջից հաճելի ու անակնկալ նվեր է ստացել. սակայն չի ասել թե ինչ: Երգիչը նշել է, որ օրվա մեծ մասն իրենց փոքրիկ տղայի հետ են անցկացնում:

Ինչպես հայտնի է, երգչի երիտասարդ ընտանիքում դեռևս մեկ բալիկ է մեծանում: Իսկ թե երբ են զույգերը պատրաստվում համալրել ընտանիքի կազմը՝ իրենց փոքրիկ տղային նոր քույրիկ կամ եղբայր պարգևելով, երգիչը չի ընտանիքը դեռ չի մտածում

:

Նա նշել է, որ առայժմ տարված են իրենց առաջնեկին մեծացնելու և դաստիարակելու հարցերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: