Երգչուհի, նորաձևության մասնագետ Ա. Սիմոնյանն այսօր բավականին հետաքրքիր կերպով նշում է ծննդյան երեսուներեքամյակը:
Երգչուհին, որ բոլորովին վերջերս նոր էր վերադարձել Մոսկվայից և գտնվում էր երկշաբաթյա կարանտինային մեկուսացման մեջ, արդեն դուրս է եկել սահմանափակումներից, քանի որ թեստի արդյունքը բացասական էր եղել:
Ծննդյան օրվա անցուդարձի մասին հանրայնացրել է հենց երգչուհին՝ լուսանկարներ հրապարակելով իր էջում: Նրա հրապարակումներից պարզ է դառնում, որ ծննդյան տարեդարձն անցել է Տավուշի մարզում:
Անահիտը ծննդյան տարեդարձը նշել է Տավուշի հրաշագեղ վայրերից մեկում՝ Լաստիվերում, որը հայտնի է իր գեղեցիկ ու յուրահատուկ բնաշխարհով:
Անահիտը եղել է որդու հետ, իսկ որպես նվեր ստացել է բավականին թանկարժեք ու շքեղ ավտոմեքենա՝ Համեր: Հայտնի է, որ երգչուհին այդ մեքենան նվեր է ստացել հորից:
Նա առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել հորը այդօրինակ շքեղ ու գեղեցիկ նվերի համար: Անահիտը նաև որդու՝ Արմանի հետ է համատեղ լուսանկար հրապարակել: