Որտեղ և ինչպես է անցկացնում ամառային հանգիստը բժիշկ Վահե Տեր-Մինասյանը

Ինչպես շատ-շատերը, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ևս օգտվում է ամռան վերջին օրերը բնության հաճելի ու անդորրավետ գրկում անցկացնելու հնարավորությունից:

Այս օրերին նա ընտանիքով քաղաքային աղմուկից ու լարվածությունից հեռացել է:

Բժիշկն ընտանիքի անդամների հետ միասին գտնվում է Տավուշի մարզում, գեղատեսիլ Դիլիջանում: Այս մասին տեղեկանում ենք բժշկի սոցցանցային հրապարակումից:

Նա լուսանկար է համրայնացրել, որտեղ գտնվելու վայր է նշել դիլիջանյան Հովեր կոչվող հանգստավայրը: Լուսանկարում բժիշկը տիկնոջ՝ Լուսինեի, և կրտսեր դստրիկի հետ է: Լուսանկարին կից բժիշկը նշել է, որ այնտեղ բավականին հով է:

Նշենք, որ բժիշկը երեք չքնաղ ու հրաշալի բալիկներ ունի՝ երկու դստրիկ ու մեկ տղա: Տղան արդեն բավականին մեծ է, իսկ դուստրերը մանկահասակ են:

Բժշկի հրապարակած նոր լուսանկարում նրա սոցցանցային էջի հետևորդները կրտսեր դստրիկին նմանեցրել են Ալյոնուշկային:

Մի առիթով բժիշկը նշել էր, որ Տեր-Մինասյանների արմատները Իշխանավանքից են, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում: Բժիշկն ավելի վաղ նաև Սևանից է լուսանկարներ հրապարակել:

Понравилась статья? Поделиться с друзьями: