Որքան էլ հեռուստադիտողների մեծ մասը դժգոհեն ու տխրեն, միևնույն է իրենց սիրելի հեռուստասերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Որքան էլ հեռուստադիտողների մեծ մասը դժգոհեն ու տխրեն, միևնույն է իրենց սիրելի հեռուստասերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Դեռ նախորդ շաբաթ համացանցում մի տեսանյութ հանրայնացվեց, որտեղ արտասվում էր սերիալի սցենարիստը: Նա իր հուզմունքի պատճառը մեկնաբանել էր սերիալի վերջին տեսարանների ազդեցիկ լինելով:

Այսօր հեռուստասերիալի գլխավոր դերակատարը՝ Շուշաննան, նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով «Ավարտը մոտ է»:

Հեռուստադիտողին մասնավորապես հետաքրքրում է, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա սերիալը, ում հետ ի վերջո կմիավորվի սիրուն Սոնան:

Հեռուստադիտողներից շատերը նույնիսկ կանխագուշակումներ են անում, իրենց ցանկությունները հայտնում, արտահայտում ֆիլմի ավարտի հետ կապված:

Բազմիցս հնչել են կարծիքներ, որ Շուշաննան փայլուն է կատարում իր դերը: Շուշաննայի և նրա մյուս խաղընկերների շնորհիվ ֆիլմի ասելիքն ու սցենարը արտահայտիչ, ազդեցիկ ու տպավորիչ է դառնում:

Մնում է հետևել հեռուստասերիալի վերջին սերիաներին ու համոզվել մեր բոլոր սպասելիքների ու կանխատեսումների իրականացմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: