Ա․ Թորոսյան․ հիմա զոհերի ճանաչման գործընթացներ են իրականացնում, բայց ծանրաբեռնվածությունը սարսափելի շատ է։ Հզորություններ ենք ավելացնում, ավտոմատացնում ենք պրոցեսը, որ արագորեն ստացվի։ Երբ որ տեղի է ունենում մեր մոտ եղած մասունքի ճանաչում, ապա այն մյուս ցուցակից ՝ անհետների, դուրս է գալիս, և մենք ունենում ենք աստիճանաբար նվազող կորածներ։
Լինելու են ծառայողներ, որոնց վերջնական կամ ապաքինող բուժումը չի լինի էստեղ կազմակերպել, այլ որոշ կկայացվի մասնագիտական, ուղարկել այլ երկիր։ Բեռը առողջապահության վրա շատ ծանր է նաև հետկռվի ընթացքում։ Բայց որևէ զինծառայող չի մնա առանց օգնության։
Պրոտեզավորման մասով, զբաղվում է սոցիալական նախարարությունը, քանզի անձին սոցիում վերադարձնելու հարց է։ Սոցապն էլ, հիմնադրամներն էլ աշխատելու են , որպեսզի էստեղ էլ արտադրվեն պրոտեզներ ու հարմարեցվեն քաղաքացուն։ Չեմ բացառում, որ շատ դեպքեր արտերկիր գուցե ուղարկվեն, կամ պատվիրվեն արտերկրից։
Վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է լինելու 2ու կես մլրդ դրամ, որը բյուջեից կուղարկվի տարեկան։