Որևիցէ անհանգստանալու պատճառ չկա, սահմանապահները սերտ համագործակցում են ռուսների հետ, գործընթացները իրականացնում են թե իրենք թե մենք

Արմեն Մկրտչյան․ շուրջ երեք օր է Գորիս-Դավիթ Բեկ աշխատանքներ են սկսվել։ Իրականացնում են տեղորոշման, տեղաբաշխման համակարգումներ։ Նշեմ, որ մեր կողմի խնդրանքով տեղակայված են սահմանապահները, որ երթևեկությունը լիարժեքորեն անվտագային լինի։

Անհրաժեշտության դեպքում պարետային գործունեություն էլ են անում։ Մենք տեղազննությունների մեջ ենք, առաջիկայում դա կավարտվի։ Որևիցէ անհանգստանալու պատճառ չկա, սահմանապահները սերտ համագործակցում են ռուսների հետ, գործընթացները իրականացնում են թե իրենք թե մենք։

Մինչ օրս որևէ ընդհարում կամ միջադեպ չի եղել, սոցցանցերում անիմաստ է աղմուկը։ Վիզուալ իրականացվում են հաշվարկներ, արգելափակոցներ ու այլ բաներ, որոնք հուսալի կպահպանեն։ Տվյալ հատվածում կառավարելի իրավիճակ է։ Որևիցէ պրոբլեմ անվտանգային չկա։ Մենք դաշնային ղեկավար կազմի հետ ենք անմիջական համագործակցում։

Մտահոգության վտանգ չկա։ Տեղորոշումը ամբողջովին մենք ենք անում, երբեմն  որոշակի համագործակցություններ են լինում։ Ես կուզեի հորդորեի, որ զերծ մնան պրովոկացիաներից, չզանգեն կեղծ, պրովոկատիվ բաներ ասեն թեժ գծերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: