Ու՞մ շահերն է սպասարկում նախագահ Արմեն Սարգսյանը

Միհրդատ Մադաթյան․ Ա․ Սարգսյանը երեք տարի է մութ ձիուկ է։ Շատ իներտ վերաբերմունք ունի ամենի նկատմամբ։ Ինչ նկատառումներով է այստեղ, կամ ինչ դերակատարումներով, դժվար կլինի գլխի ընկնել։ Ինքը այս փուլում գործոն չէ, բայց տաօրինակ է նրա իներնետային վերաբերմունքը։

Շահեր է սպասարկում երեք տարի է։ Ստորագրում է բոլոր փաստաթղթերը, որոնք տալիս է Ն․Փ․-ն։ Նույնիսկ տարօրինակ է, որ ասեց պետք է Ն․Փ․-ն հրաժարական տա, բայց հետո սկսեց հետը շատ նորմալ աշխատել։ Կամ եթե պիտի հետո աշխատեիր, ինչի էդպես պոպուլիստական հայտարարություն արիր։ Չեմ կարող ասել ինչի հանդիպումներ ունեցավ, արդյունքը չտեսանք։

Ա․ Սարգսյանը կարմիր թելով ամեն ինչի մեջով անցնում է, տեսանլի բան չկա, որ իրեն վերագրենք, բայց անտեսանելի մասում՝ շատ է։ Երևի թե լուրջ գործառույթների է մասնակցում, որոնք կոնկրետ անտեսանելի են։

Վստահաբար, հաջորդ ղեկավարությունները կկարողանան ըմբռնել իր գործառույթները այստեղ, որոնք իսկապես տարօրինակ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: