«Ուզում եմ, որ դու տեսնես այս գրառումը և անպայման ցույց տաս այն քո ծնողներին․․․»

Անահիտ Սիմոնյանն իր սոցհարթակում լուսանկար է տեղադրել, պատմելով լուսանկարում իր հետ նկարված գեղեցկադեմ տղայի մասին։ Տղայի անունն Էրիկ է։ Անահիտի գրառումից հասկանալի է դառնում, որ Էրիկը վարսահարդար է։

Տասնհինգամյա պատանին հասցրել է վարպետանալ իր գործում։ Աշխատանքային գործունեությունը սկսելով դեռ տասը տարեկանից՝ Էրիկն այսօր ունի հինգ տարվա փորձառություն։

Անահիտը հաճույք է ստացել Էրիկի հետ շփումից և իր տպավորություններով կիսվել է համացանում։ Նա գրել է․ «Սիրելի՛ Էրիկ, ուզում եմ, որ դու տեսնես այս գրառումը և անպայման ցույց տաս այն քո ծնողներին։

Որովհետև ես շատ եմ ցանկանում նրանց երախտագիտություն հայտնել առաջին հերթին քեզ տված դաստիարակության համար, ապա նաև այն բանի համար, որ նրանք քեզ մանկուց ուղղորդել են ճիշտ ճանապարհով։

Հարգանք նրանց և քաջ առողջություն, որպեսզի նրանք միշտ քո կողքին լինեն։ Մաղթում եմ քեզ մեծ հաջողություններ։ Դու արդեն 15 տարեկանում քո գործի մեծ վարպե ես։ Կյանքը սիրում է քաջերին, առա՛ջ, համարձակ վարպետ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: