«Ուզում եք հանդիպե՞լ, եկեք Հադրութ, ինչո՞ւ ոչ…» Սիմիոն Պեգովն արձագանքել է ադրբեջանցիների խոսքերին ու իր դեմ հարուցված քրեшկшն գործին

Ռուս զինվորական լրագրող Սեմյոն Պեգովն արդեն մի քանի օր շարունակ Արցախից օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվություն է տալիս ամբողջ աշխարհին: Ինչպես հայտնի է, նա հայկական կողմում է գտնվում:

Այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ դшտшկան գործ է հարուցել լրագրողի նկատմամբ, քանի որ նա արցախյան սահմանը հատել է հայաստանյան կողմից՝ առանց ստանալու ադրբեջանական կողմի թույլտությունը:

Ադրբեջանական կողմը նույնկերպ վարվել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի հետ: Ս. Պեգովի հրապարակումների ներքո ադրբեջանցի օգտատերերը բազմաթիվ uպшռնալից մեկնաբանություններ են թողնում:

Լրագրողը, անդրադառնալով այս ամենին, նշել է, որ հրաշալի հասկանում է, որ պատճառը Ալիևի՝ Հադրութը գրավելու երեք ստերը աշխարհի համար բացահայտելն է:

Իսկ իր հրապարակումների ներքո ադրբեջանցիների թողած մեկնաբանություններին անդրադառնալիս՝ Ս. Պեգովը նշել է, որ արդեն միքանի անգամ այդ գրողներին հրավիրել է հանդիպման, թեկուզ Հադրութում, սակայն ոչ ոք էլ չի եկել:

Ս. Պեգովի խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: