«Ուզում էի խնդալու քոմմենթ գրեի, բայց հորս արև հուզվեցի»․ Գրիգի մեկնաբանությունը Լիլիթ Հովհաննիսյանի փոքրիկի առաջին տեսանյութին

Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս հայտնել էր իր հղիության լուրը։ Նրա երկրպագուներն անչափ ուրախացան այդ սպասված նորությամբ։ Երգչուհին արդեն մի քանի հրապարակումներ է կատարել սոցիալական իր հարթակներում, որտեղ ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի երջանիկ կարգավիճակում։

Մայրությունը նրան շատ է սազում, նա անչափ գեղեցիկ տեսք ունի։ Այս անգամ Լիլիթը իր հետևորդների հետ կիսվել է մի տեսնայութով, որտեղ ՈւՁՀ-ի էկրանին երևում է սաղմնային փոքրիկը, ով կարծես ձեռքով է անում։

Այդ ընթացքում նկատվում է մայրիկի հուզմունքը։ Տեսանյութին երգչուհին գրառում է կցել․ «Իմ փոքրիկի առաջին տեսանյութը»։

Հրապարակումը մեկնաբանել են ոչ միայն երգչուհու երկրպագուները, այլ բազմաթիվ հայ աստղեր, որոնց մեջ առանձնակի հետաքրքրություն առաջ բերեց Գրիգի մեկնաբանությունը։ Նա գրել է․ «Ուզում էի խնդալու քոմմենթ գրեի, բայց հորս արև հուզվեցի»։

Հրապարկման կողքով անտարբեր չեն անցել Լիլիթի երկրպագուները․ նրանք ուղղակի ողողել են մեկնաբանությունների հատվածը ջերմ բարեմաղթանքներով։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: