Ուկրաինական հրաշալի ապուր, որի համից անհնար է կշտանալ

Նոր լուծումներով ուկրաինական այս հրաշալի ապուրն առանձնահատուկ համ ունի, որից կշտանալն անհնար է: Այն պատրաստելու համար պետք է.

Թեթև խորություն ունեցող ապակե ամանի մեջ միավորում ենք ջուրը, հավկիթն ու աղը, ապա ալյուրի հավելումով համասեռ վիճակի բերում և խմոր ստանում: Դա մի քիչ հանգստանալու է պետք ուղարկել:

Միսը մանր կտարների բաժանել և յուղի մեջ տապակել, պատակվող մսային զանգվածին խորանարդիկների բաժանած սոխ, պոմիդոր, գազար, կարտոֆիլ, բիբար ավելացնել:

Ցանկալի է այս մթերքների կտորները համահավասար լինեն՝ հավասար եփվելու համար:

Տապակվող այս մասսայի մեջտեղում փոսիկ անել, տոմատի ու սխտորի հավելում լցնել, փոսիսկ մեջ խառնել՝ համասեռ վիճակի բերելով, հետո այն միավորել ամբողջ զանգվածի հետ: Ջուր ավելացնելով՝ թողնել եռա:

Խմորը ամենաբարակ շերտով բացել, բացվածքի երկայնքով կտրվածքներ անել՝ ստանալով փոքրիկ քառակուսիներ:

Քառակուսիները ծալելով՝ ծաղիկներ ստանալ, որն էլ լցնել եփվող ապուրի մեջ: Երբ խմորիկները եփվեն, ապուրը պատրաստ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: