Ուշագրավ. Անահիտ Կիրակոսյանը շատ գեղեցիկ ու հուզիչ հոլովակ է հրապարակել

Ա. Կիրակոսյանը մի փոքրիկ հեղինակային հոլովակ է հանրայնացրել, որտեղ նա գեղարվեստորեն ներկայացրել է ր տրամադրությունը սիրելի երգի հնչյունների ներքո: Հոլովակը հանրայնացնելիս դերասանուհին որպես մեկնաբանություն նշել է, որ իրեն ոգեշնչել է երգը:

Ա. Կիրակոսյանը գրել է. «Երբ սիրահարվում ես երգին … մուսադ գալիս է ու … հենդ մեյդ բայ Անահիտ»: Հոլովակում բնության գեղեցիկ տեսարաններ են, որոնք համահունչ ու ներդաշնակ են հնչող երգի հետ:

Նախ պայծառ եղանակային պայմաններ են, ծառերի արանքում թաքնված փատե տնակ: Հետո երևում է դերասանուհին, ով զգացական մոնոներկայացում է ցուցադրում հեռախոսի տեսախցիկի առաջ:

Նա վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում տրամադրությունն ու դեմքի արտահայտությունը:

Եղանակային պայծառության ժամանակ նա սպիտակ զգեստով է ու վառ տրամադրությամբ: Նրա տրամադրությունների փոփոխություններն ուղեկցվում են բնության ամպամածության տեսարաններով:

Փոխվում է նաև զգեստը: Հոլովակում երևում է սյունի վրա բույն սարքած արագիլը և այլ գեղեցիկ ու հետաքրքիր կադրեր:

 

Երբ սիրահարվում ես երգին … մուսադ գալիս է ու … հենդ մեյդ բայ Անահիտ 💚բ.գ. 💚

Опубликовано Anahit Kirakosyan Вторник, 25 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: