Ուշագրավ. «առաջնագծից մինչև խորը թիկունք.» Ահա թե ինչ է պատմում Արցախի դիրքերից Ավետիս Ավետիսյանը

Ավետսիս Ավետիսյանը սեպտեմբերի 28-ից «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում մեկնել է արցախյան առաջնագիծ: Այժմ նա վիրավորում է ստցել և բուժվում է երևանյան հիվանդանոցներից մեկում: Ավետիսն իր տպավորությունների և խոհերի մասին հրապարակում է արել՝ ներկայացնելով իրականությունն առաջնագծից մինչև խորը թիկունք:

Ավետիսն իր հրապարակման մեջ պատմում է, որ հասնելով դիրքեր, ինքը ծանոթացել է մի շարք սահմանապահ տղաների հետ, որոնց մեջ տարբեր տրամադրություններ են եղել՝ հաղթական, մարտականից մինչև վախ և հիասթափություն:

Ավետիսը հիացած է մեր ժամկետային զինծառայողների խիզախությամբ, մարտական հանձնարարությունները կատարելու վարպետությամբ ու ոգով՝ նրանց համեմատելով առյուծների հետ:

Որոշ վախեցած տղաներ փախել են, իսկ հետո իրենց հեղինակությունը փրկելու համար չափազանցված ու սուտ լուրեր են տարածել հանրային շրջանակներում վատ սնունդի, համազգեստի, ծխախոտի և այլնի բացակայության մասին: Ավետիսը նշում է, որ այդ լուրերը ճիշտ չեն:

Ավետիսը, որպես քսան օր առաջնագծում անցկացրած սահմանապահ, հորդորում է չտրվել կեղծ լուրերին, հավատալ հաղթանակին՝ հիշեցնելով գերմանացիների Մոսկվա հասնելը և 92֊93թթ. ադրբեջանցիների Մարտակերտ հասնելը:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1462669697271858

 

Понравилась статья? Поделиться с друзьями: