Ուշագրավ դեպք. ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա

Ադրբեջանական կողմը շարունակաբար ինտենսիվորեն հրետակոծությունների է ենթարկում արցախյան տարածաշրջանի տարատեսակ կառույցներն ու տեխնիկական միջոցները: Լրացել է մեկ ամիսը, որ հայկական կողմը շարունակում է ամուր դիմադրողականություն ցուցաբերել:

Այս օրերին հաճախադեպ են քաղաքացիների տեխնիկական միջոցների, ավտոմեքենաների վնասումները, խոցումները:

Հայտնի է, որ արցախյան այս մшրտերին ակտիվորեն իրենց մասնակցությունն են բերում հոգևոր այրերը: Ընդ որում, մեր հոգևոր այրերը իրադարձություններին մասնակցում են ոչ միայն որպես հոգևոր այր, այլև՝ որպես զինվոր:

Այսօր հոգևորական այրերից մեկի մեքենայի խոցման ուշագրավ դեպք է պատահել: Դեպքն ուշագրավ ու բացառիկներից է այնքանով, որ անօդաչու սարքի արկը չի պшյթել:

Վնասվել է միայն ավտոմեքենան: Մեքենան պատկանել է Դավիթ սարկավագին, ով էլ այդ պահին եղել է մեքենայի ղեկին:

Բնակիչները միստիկ իրողություն են տեսնում տեղի ունեցածի մեջ՝ եղածը բացատրելով այն մեծ հավատով և աստվածային զորությամբ, որ կա, եղել է հայկական միջայվայրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: