Ուշագրավ. Ի՞նչ է պատմում լրագրող Սեմյոն Պեգովը Արցախի պшտերшզմի մասին ռուսական հաղորդման եթերում

Երեք շաբաթ Արցախի ամենից թեժ մшրտական կետերում մասնագիտական գործունեություն ծավալած ու արդեն լեգենդար դարձած լրագրող Սեմյոն Պեգովը միառժամանակ վերադարձել է Ռուսաստան:

Տեղի հեռուստաալիքներից մեկում հյուրընկալվելով՝ նա որոշ ուշագրավ մանրամասներ է պատմել այն ամենի մասին, ինչ անձամբ է տեսել և լսել:

Նա չի թաքցնում իր հիացմունքը արցախցի տիկնանց հասցեին՝ նշելով, որ նրանք չեն հեռանում Արցախից, քանի որ դիրքերում իրենց ամուսինները կամ զավակներն են: Նույնիսկ նրանցից շատերն այնքան ճկուն են իրենց դրսևորում մшրտական գործողություններում, որ գերազանցում են տղամարդկանց:

Քանի որ Սեմյոն Պեգովը համարձակություն էր ունեցել բացահայտելու Ալիևի հայտարարությունների սխալը, ադրբեջանական կողմը նրա հանդեպ միանգամից երեք կետով քրեшկան գործ է հարուցել՝ նրան մեղադրելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու համար:

Այս համատեքստում հաղորդման շրջանակներում համեմատություն տարվեց ֆրանսիական Ֆրանս 24 լրատվականի ներկայացուցիչ լրագրողներից մեկի կարգավիճակի հետ, ով գտնվում է ադրբեջանական կողմում:

Լրագրողը դժգոհում էր, որ իրենց թույլ չեն տալիս անկախ աշխատել, մինչդեռ Ս. Պեգովն ու մյուս լրագրողները, ովքեր գտնվում են հայկական կողմում, ունեն անկախ աշխատելու բոլոր հնարավորությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: