Ուշագրավ. ինչո՞ւ է բերման ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը

Այսօր Սեբաստիա վարչական շրջանի համանուն փողոցում ավտոմեքենաների միջև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, որի մասնակիցներից մեկն էլ Էդ. Մարուքյանի վարորդն է եղել: Համլետ Զարոյանը, ով Լոռու մարզից է ու երեսունհինգ տարեկան է, կանֆլիկտային իրավիճակի հրահրողն է համարվում:

Նշված ճանապարհին Հ. Զարոյանի Տոյոտան մեկ այլ վարորդից ազդանշանով ճանապարհ է ուզել: Վարորդը չի կարողացել տալ, քանի որ, ինչպես հետագայում ոստիկանական բաժանմունքում վարորդն է պատմել, իր մեքենան ավտոքարշակ է եղել և ունեցել է տեխնիկական խնդիրներ: Այդ պատճառով չի կարողացել ժամանակին ճանապարհ ուզող վարորդին ճանապարհ տալ:

Քանի որ դիմացի վարորդը ճանապարհ չի տվել, Տոյոտայի վարորդ Հ. Զարոյանը հայհոյել է նրան: Հայհոյանքն անպատասխան չի մնացել՝ վերածվելով կռվի: Գործին խառնվել են ոստիկանները:

Բաժնում քարշակի վարորդ Սամվել Հարությունյանը, ով քառասուներկու տարեկան է, պատմել է եղելությունը, բայց Տոյոտայի վարորդ Հ. Զարոյանը ժխտել է այդ պատմությունը:

Ոստիկանների ձեռք բերած տեսանկարահանված նյութը, սակայն, ապացուցել է, որ ճիշտ է քարշակի վարորդ Ս. Հարությունյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: