Ուշագրավ. Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի

Ա. Հովհաննիսյանն իր ինաստագրամյան հարթակում կարևորագույն ու նշանավոր իրադարձության մասին տեղեկություն է հանրայնացրել: Նա ուրախությամբ հայտնել է, որ սույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, մի չափազանց կարևոր իրադարձություն է սպասվում:

Սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի փառքի ճեմուղու վրա տեղադրվելու է աստղ, որը կրելու է Արման Հովհաննիսյանի անունը: Ինչպես հայտնի է, այդ օրը կարևորագույն խորհուրդ ունեցող օրերից է հայ ազգի նորօրյա պատմության մեջ:

Արմանն առաջին հայաստանցի երգիչն է, ով այսօրինակ պատվի է արժանանում: Երգիչն այս մասին տեղեկացնող նյութ տեղադրելով՝ նշել է, որ այս հաջողության մեջ մեծ ու նշանակալի է իր երկրպագուների, իր երգի սիրահարների դերը:

Նշելով, որ իր հանդիսատեսն է իր ամենագլխավոր հաղթանակն ու ձեռքբերումը՝ երգիչը խոստանում է իր բոլոր հաջողությունները կիսել նախ և առաջ հենց իր հանդիսատեսի հետ:

Երգիչը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ընկերական աստղի փայլի տակ է անցնում իր կյանքը:

View this post on Instagram

Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները ,եւ Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի ուրախություններով։ Ահա եւս մեկ առիթ։ 2020 թվ. սեպտեմբերի 21 ին՝ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին,Լաս Վեգասում՝Փառքի ծառուղում,կտեղադրվի իմ անվանական աստղը։ Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք,սա ոչ միայն իմ,այլ իմ եւ Ձեր տոնն է եւ հաջողությունը։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։Կհանդիպենք սեպտեմբերի 21 ին Լաս Վեգասում։

A post shared by Arman Hovhannisyan (@armanhovhannisyanofficial) on

Понравилась статья? Поделиться с друзьями: