Ուշագրավ կադրեր Սամվել Կարապետյանի ընտանիքի ամառային հանգստից

Ամառային հանգստից ուշագրավ կադրերի պակաս համացանցային տիրույթում չկա: Գունագեղ ու հետաքրքիր կադրեր են հանրայնացվում տարբեր օգտատերերի կողմից:

Ակտիվությամբ հետ չեն մնում նաև հանրային հայտնի դեմքերն ու գործիչները: Եթե նախկինում շատերը խուսափում էին իրենց կենցաղային մանրամասները հրապարակելուց, ապա հիմա քչերն են կաշկանդվում այդ հարցում:

Համացանցում հետաքրքրաշարժ կադրեր են հանրայնացվել ճանաչված գործիչ Ս. Կարապետյանի ընտանեկան գեղեցիկ հանգստից:

Ընդ որում, հանրայնացնողները հենց նրա ընտանիքի անդամներն են՝ տիկինը՝ Էթրին, և դուստրը: Հայտնի է, որ ընտանիքի բոլոր անդամներով այս օրերին խորվաթական չքնաղ ծովափնյա մի խաղաղ վայրում են:

Լուսանկարներում ու հանրայնացված կադրերում երևում է, թե ինչ հանդարտ, գեղեցիկ ու անդորրավետ միջավայրում են անցկացնում իրենց օգոստոսյան օրերը Կարապետյանները:

Ցերեկային ակտիվ զբոսանքներն ու ջրային տեսարանները փոխարինվում են ծովափնյա մեղմ երեկոներով, իսկ գեղեցիկ կադրերը հանրայնացվում են սոցցանցային էջերում: Էթերին իր ինստագրամյան հարթակում հանրայնացրած լուսանկարներից մեկում սիրելի ամուսնու հետ է գրկախառնված:

Понравилась статья? Поделиться с друзьями: