Աբահամ Ռուսոն այս օրերին խորապես մտահոգված է հայկական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Այդ մտահոգությունները նրան մղել են կազմակերպել հետաքրքիր ուղիղ եթեր, որի ընթացքում քննարկում է կազմակերպել տարբեր մարդկանց հետ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են արցախյան հարցի հետ:
Աբրահամ Ռուսոյի առաջին զրուցակիցը լրագրող Սեմյոն Պեգովը: Նա իր խոսքում անդրադարձել է իր աշխատանքի բարեխիղճ կատարմանը՝ նշելով, որ անտեսում է դրա հանդեպ ադրբեջանական կողմի պատասխանները:
Լրագրողը նշում է, որ ադրբեջանական կողմը հաճախ իր եթերում ցույց է տալիս հայկական կողմի նկարահանած նյութերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենցը: Ադրբեջանական կողմի անմարդկային վարքը, Հադրութում երկու խաղաղ բնակչի հետ վարվելակերպը այդ երկրի հեղինակությունը բավականին իջեցնում են:
Սեմյոն Պեգովը հիացած ու ապշած է հայկական ուժով: Նա հայկական փոքրիկ խմբերի ուժը համեմատում է 300 սպարտացիների հետ, ովքեր կարողանում են ամուր պահել իրենց հողը՝ հերոսանալով:
Ա. Ռուսոն ևս եկել է այն եզրահանգման, որ ադրբեջանական կողմը որպես երկիր բավականին թույլ է և ինքնուրույն չէր կարողանա գլուխ հանել այս ամենից: Ա. Ռուսոյի հաջորդ զրուցակիցները Բասամ Ալբունն է և Դավիթ Արութինը: