Ուշագրավ մանրամասներ Ալիևի նախկին փեսայի մասին. ո՞վ է նրա նոր ընտրյալը

Էմին Աղալարովն ադրբեջանական միջավայրում բավականին հայտնի երգիչ է, ով ունեցել է հետաքրքիր անձնական ու մասնագիտական կյանք:

Երգիչը ժամանակին Ալիևի դստեր՝  Լեյլայի հետ է ամուսնացած եղել: Նրանք միասին երկու տղա են ունեցել, որոնցից մեկին Ալին, իսկ մյուսին Մայքլ են անվանել: Բացի երկու տղաներից, Էմինն ու Լեյլան նաև մեկ աղջիկ են որդեգել:

Իննամյա ընտանեկան կյանքից հետո զույգը, սակայն, բաժանվել է, որից կարճ ժամանակ անց Էմինն ամուսնացել է Ալյոնայի հետ: Ալյոնան ադրբեջանական միջավայրում հայտնի մոդել է: Նրանց ընտանեկան կյանքը ևս կարճատև է լինում, սակայն զույգը մի աղջիկ է ունեցել, որին Աֆինա է անվանել:

Մինչ կարանտինային ռեժիմի սկսվելը Էմինն ու Ալյոնան ևս բաժանվում են: Վերջերս լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Էմինը երրորդ անգամ է ամուսնացել: Այս անգամ Էմինի նոր կինը Ֆաթիմա Սադիկովան է:

Էմինն իր նոր երգը հենց «Ֆաթիմա» է  անվանել, իսկ Ֆաթիման երկրի պաշտպանության փոխնախարարի դուստրն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: