Ուշագրավ. Վարչապետը պատմել է, թե ինչ ձայնային հաղորդագրություն է ստացել Հայկ Մարությանից

Ն. Փաշինյանը նոր հրապարակում է հանրայնացրել, սակայն այս անգամ հրապարակումն առավել հումորային է: Նա պատմում է այսօրվա մի ուշագրավ և զվարճալի դեպքի մասին: Հանրայնացված հրապարակման մեջ ներկայացված է հետևյալը:

Հերթական խորհրդակցական հանդիպումից դուրս գալիս՝ Ն. Փաշինյանը ստուգում է հեռախոսը և տեսնում, որ ստացել է քաղաքապետից ձայնային հաղորդագրություն:

Կարծելով, որ այն հերթական գործնական, աշխատանքային հաշվետվությունն է՝ Ն. Փաշինյանն այնուամենայնիվ միացրել ու լսել է այն:

Պարզվել է՝ հաղորդագրությունը ոչ թե գործնական հաշվետվություն է, այլ հումորային պատմություն:

Հ. Մարությանը ձայնային հաղորդագրությամբ պատմել է, որ քաղաքապետարանի վարչության հին աշխատակիցներից մեկից հարցրել են, թե ինչպե՞ս են գործերը, նա էլ պատասխանել է, որ ոչ մի գործ էլ այլևս չկա, միայն աշխատանքն է մնացել:

Հումորային այս հրապարակումը վարչապետը եզրափակել է Ֆորշի հայտնի երգի՝ «Հենց այսպես էլ ապրում ենք» ստեղծագործության մի փոքր ձևափոխված, խորհրդանշական խոսքերով: Հրապարակումը՝ կից:

Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 31 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: