Ուշագրավ. 32-ամյա կինը մայրացել է 12-րդ անգամ

Եկատերինա Կիրիչկինոն վերջերս մայրացել է տասներկուերորդ անգամ: Կինը բնակվում է Ռուսաստանի Սվերդլովսկիյ շրջանում: Իր առաջին բալիկին նա լույս աշխարհ է բերել տասնինը տարեկան հասակում:

Պատմելով զգացողությունների ու կայացրած և իրագործած որոշման մասին՝ Եկատերինան խոստովանել է, որ մինչ ամուսնանալը ցանկացել է իրավաբանական ֆակուլտետում սովորել և իրավաբան դառնալ:

Սակայն դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Եկատերինան ամուսնացել է, իսկ դրանից մեկ տարի անց լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Կինը պատմում է, որ առաջին բալիկին առաջին անգամ գիրկն առնելուց հետո հասկացել է, որ ինքն ավելի շատ ցանկանում է մայր լինել: Դրանից հետո նա լույս աշխարհ է բերել բազմաթիվ բալիկների:

Եկատերինայի ավագ որդին, ում ընտանիքը Մաքսիմ է անվանել, հիմա արդեն տասներեք տարեկան է: Վերջերս ընտանիքում նոր համալրում է եղել. ծնվել է ընտանիքի տասներկուերորդ բալիկը: Իրողությունն առավել ուշագրավ ու հազվադեպ է դառնում, եթե հաշվի առնենք Եկատերինայի բավականին երիտասարդ տարիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: