ԱԱԾ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել: Ներկայացնելով Գ. Ծառուկյանի գործի առիթով ձեռք բերված բոլոր հիմնավոր փաստարկները՝ ԱԱԾ-ն խնդրում է բոլոր անձանց հնարավորության կամ համապատասխան տեղեկության դեպքում աջակցել իրենց:
Տեղեկացնելով, որ մինչ այս դատական մարմիններին տրամադրվել են բավարար տեղեկություններ, որոնք թույլ են տալիս Գ. Ծառուկյանին ու այլոց ճանաչել մեղադրյալ տվյալ գործով՝ ԱԱԾ-ն հայտնում է, որ դատարանը գտել է, որ առանց Գ. Ծառուկյանին ձերբակալելու էլ կարելի է իրականացնել գործի վարույթը:
Աջակցությունն ակնկալվում է ստանալ փաստական տեղեկությունների տեսքով: Կան հիմնավոր կասկածներ, որ ընտրակաշառքների դեպքերը միայն Գեղարքունիքի մարզում չեն կատարվել. դրանք մարզի սահմաններից դուրս են եկել:
ԱԱԾ-ի հրապարակած նոր տեսանյութի մեջ նշվում է, որ սույն քրեшկшն գործի հնչեղությամբ ու բավարար ապացույցների առկայությամբ պայմանավորված, նպատակադրվել է շարունակական ընթացք տալ գործին, ինչի համար հարկավոր են նաև քաղաքացիների տրամադրած տեղեկությունները:
Հաշվի առնելով, որ անցել է բավականին երկար ժամանակ, կան որոշակի դժվարություններ պատշաճ ապացույցներ ձեռք բերելու համար՝ ԱԱԾ-ն հորդորում է դրանց առկայության դեպքում դիմել իրենց: