Ուշադրություն. ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն բացառիկ ու այս օրերի համար առանցքային կարևորություն ունեցող դեպք է բացահայտել: Անվտանգության ուսումնասիրությունների և հատուկ գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ հայկական զինված ուժերում ժամանակին աշխատել է մեկը, ով համագործակցել է արտերկրյա գործակալների հետ՝ տրամադրելով մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկատվություն:

Ըստ բացահայտված դեպքի մասին պատմող ԱԱԾ ներկայացրած տեսանյութի՝ անձը զբաղվել է պետական դավաճանությամբ՝ պետության անվտանգությանը լրջագույն վնաս հասցնող տեղեկատվության ատրահոսք կազմակերպելով:

Այդ անձը, միառժամանակ գտնվելով վրացական տարածաշրջանում, գտնվել է ադրբեջանական հատուկ հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հանձնարարություն է ստացել տեղեկություններ հավաքելու հայկական բանակի տվյալների բոլոր մանրամասների մասին:

Ի պաշտոնե հասանելիություն ունենալով բանակին առնչվող բոլոր գաղտնի տվյալներին՝ անձը կազմակերպել է կարևոր տեղեկությունների արտահոսք՝ գիտակցելով, որ դրանք կարող են վնասել Հայաստանին:

Անձը, ի վնաս Հայաստանի տարածքային անձեռնմխելիության, այլ ծառայություններ ևս մատուցել է ադրբեջանական հատուկ ծառայություններին: Առավել մանրամասն՝ վարը ներկայացված նյութում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: