Ն. Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախաձեռնած տեսակոնֆերանսին՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակի որոշ մանրամասներ: Կարևորելով իրենց հաստատակամությունը օրենքի գերակայության և ժողովրդավարության հաստատման հարցում՝ վարչապետը նշել է, որ որոշ ուժեր փորձում են դիմադրել:
Վարչապետը նշել է, որ դիմադրությունը հիմնականում արտահայտվում է օլիգարխների և կոռումպացված շրջանակների կողմից: Մասնավորեցնելով խոսքը՝ Ն. Փաշինյանն ասել է, որ շատերը, վախենալով կորցնել իրենց ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը, ծավալում են կեղծ տեղեկատվության արտահոսք՝ մանիպուլացնելով մեդիա դաշտը:
Ն. Փաշինյանն ասել է, որ այդ եղանակով նրանք փորձում են նվազեցնել կառավարող ուժի վստահությունն ու նսեմացնել նրանց կողմից տարվող հակահամաճարակային պայքարը:
Սակայն վարչապետը կարևորել և շեշտել է իրենց հաստատակամությունն ու համառությունը՝ շարունակելու գործունեությունը երկիրը ժողովրդավար դարձնելու համար:
Վարչապետը նշել է, որ երկրի արտաքին կապերի ամրությունը խաթարել փորձող ջանքերը ապարդյուն կանցնեն: Ն. Փաշինյանը հայտարարել է, որ մեր քաղաքացիների համար նշանակալի կլինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:
Իմ խոսքը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին
Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են: Չնայած բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար:Իմ խոսքը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 18 июня 2020 г.