Ուշադրություն. ահա թե ուր է ուղղվելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեն

Չնայած քաղաքապետ Հ. Մարությանն այժմ արձակուրդում է գտնվում, բայց, ինչպես երևում է նրա սոցհարթակային ակտիվությունից, նա շարունակում է ակտիվորեն զբաղվել աշխատանքային գործունեությամբ:

Նա նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ այս տարվա Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների ողջ բյուջեն որոշվել է հատկացնել երևանյան երկու թատրոնի վերակահավորմանը:

Համավարակային իրավիճակը այս տարի մարդաշատ հավաքներ չի թույլատրում, իսկ քաղաքապետարանում որոշվել է գումարն ուղղել մայրաքաղաքային մշակութային օջախների տեխնիկական հագեցմանն ու կահավորմանը:

Ընտրվել են Երևանի երկու մշակութային օջախ՝ Մ. Մկրտչյանի և Հ. Ղափլանյանի անվան թատրոնները, որոնք համայնքապատկան են և գործում են քաղաքապետարանի հովանու ներքո:

Հ. Մարությանն այցելել է մշակութային նշված օջախներ, անձամբ ծանոթացել է շենքային պայմաններին, խոսել օջախների ղեկավարների հետ՝ գնահատելով առկա անհրաժեշտություններն ու կարիքները:

Որոշվել է մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարության բյուջեից 80%, այն է՝ 150 միլիոն դրամ հատկացնել թատրոնները լուսաձայնային տեխնիկայով հագեցնելու և վերանորոգելու համար:

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու…

Опубликовано Hayk Marutyan Вторник, 1 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: