Ուշադրություն. Այս օրերին ի՞նչ և ինչպե՞ս խոսել հեռախոսով, որպեսզի խուսափել գաղտնալսումներից

Ս. Մարտիրոսյանը հաճախ տեղեկատվական դաշտի անվտանգությունը պահելուն ուղղված որոշակի ցուցումներ է հրապարակում իր էջում՝ ուղղորդելով բնակչությանը, որ ակամա չդառնան տեղեկատվության արտահոսքի աղբյուր:

Արձանագրելով այն փաստը, որ հիմա նույնիսկ Երևանում անվտшնգ չէ հեռախոսազրույցներ ունենալ ընթացիկ իրադարձությունների մասին, մեդիա ոլորտի մասնագետը զգուշացնում է, որ դրանք կարող են լսվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Նա խորհուրդ է տվել կենցաղային ու առօրյա թեմաներով խոսել: Նույնիսկ ցանկալի է հնարավորինս շատ խոսել: Դա այս պարագայում նույնիսկ օգտակար է:

Բայց եթե հարցը մերձսահմանային իրադարձություններին է վերաբերելու, մեդիա ոլորտի մասնագետը կտրականապես հորդորում է զանգերն ու զրույցները վարել ոչ սովորական հեռախոսային կապի միջոցով:

Նա խորհուրդ է տալիս նման պարագայում օգտվել Վոթսապ, Ծելեգրամ, Սիգնալ կամ էլ Մեսինջեր հավելվածներից, որոնք համեմատաբար ավելի անվտանգ են գաղտնալսումների առումով:

Սակայն ամեն դեպքում հարկ է զգոնություն դրսևորել՝ սահմանափակելով նմանատիպ բովանդակության զրույցները, չծավալվելով դրանց շուրջ:

Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր…

Опубликовано Самвелом Мартиросяном Четверг, 1 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: