Ուշադրություն. Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու բացառիկ հնարավորություն

ԿԳՄՍ նախարարության սոցհարթակում իրազեկող հայտարարություն է տեղադրվել, որը արտասահմանյան լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու ծրագրի մասին է: Որոշում է կայացվել օգնել հայ երիտասարդներին՝ բարձրագույն ուսումնառությունը շարունակել նաև արտասահմանում:

Ծրագրով կրթաթոշակներ են հատկացվել ծրագրին դիմած քառասունհինգ երիտասարդի՝ նրանց հնարավորություն ընձեռելով մեկնել արտասահման ուսումնառության:

Կրթաթոշակները տրամադրվել են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից: Տրամադրման արարողությունը տեղի է ունեցել Օշականում: Այն կազմակերպվել է տեղի մշակույթի պալատում:

Միջոցառման ժամանակ կարևորվել է հատկապես այն գաղափարը, որ երիտասարդներն ուսումնառությունից հետո հետ վերադառնան հայրենիք՝ սովորածն իր նպաստ հայրենի զարգացմանը ծառայեցնելու համար:

Ա. Հարությունյանը հատուկ ուղերձով դիմել է կրթաթոշակ ստացած երիտասարդներին: Վկայակոչելով աշխարհում առկա համավարակային իրավիճակը՝ նախարարը վերահաստատել է այն ճշմորտությունը, որ տվյալ և ցանկացած այլ իրավիճակում մրցունակն ու հաղթողը գիտելիք ունեցող մարդն է:

Նախարարության էջում տեղադրված իրազեկող հայտարարությանը կարող եք առավել մանրամասնորեն ծանոթանալ վարը:

📚🖋Աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն՝ 45 երիտասարդի📜Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Իմ…

Опубликовано ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Среда, 9 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: