Ուշադրություն. Արսեն Թորոսյանը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

Համավարակը շարունակում է ահագնանալ մեր տարածաշրջանում, ինչը խիստ մտահոգիչ է հատկապես ներկայիս պшտերшզմական իրավիճակում: Գերծանրաբեռնված բժշկական համակարգը կանգնած է դժվարին իրավիճակի առաջ:

Այս փաստով պայմանավորված՝ հատուկ կոչով ու հորդորով հանդես է եկել նախարար Ա. Թորոսյանը: Նա կարևորել է զգոնությունը չթուլացնելու և հետևողականորեն հակահամավարակային կանոններին հետևելու հանգամանքը:

Ա. Թորոսյանը, ներկայացնելով մինչ այս համավարակի տարածումը կանխարգելելուն նվիրված աշխատանքները, նշում է, որ մինչ այս որոշակիորեն հաջողվել է պայքարել համավարակի տարածման դեմ:

Սակայն ներկայիս տվյալները ցույց են տալիս, որ համավարակը խիստ մտահոգիչ՝ ռեկորդային ցուցանիշենրի են հասել՝ անցնելով հազարի շեմը: Նախարարը հիշեցնում է, որ բժիշկներն ու բժշկական սարքավորումներն այս օրերին ավելի շատ զինվորականներին են անհրաժեշտ:

Նախարարը ավելորդ չի համարում հիշեցնել, որ համավարակային կանոնների պատշաճ պահպանումը նպաստում է բժիշկների գերլարված աշխատանքային գրաֆիկի բեռնաթափմանը և զինծառայողներին պատշաճ օգնության ցուցաբերմանը:

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել արտերկրից ժամանած բոլոր բուժաշխատողներին՝ այս դժվարին օրերին օգնության հասնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: