Ուշադրություն. Ա. Հարությունյանը որոշել է Ազգային ժողովի նստավայրը տեղափոխել Շուշի. ահա թե ինչու

Ա.  Հարությունյանը քիչ առաջ իր սոցհարթակում մի կարևոր հայտարարություն է տեղադրել այն մասին, որ որոշվել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից փոխադրել Շուշի:

Այս գործընթացը կիրականացվի առաջիկայում՝ 2022 թվականին: Նախագահն իր հայտարարության մեջ ուրախություն է հայտնել այն առիթով, որ դեռ շաբաթներ առաջ Խորհրդարանական ամբիոնից իր հնչեցրած առաջարկը ստացել է առաջատար խմբակցությունների՝ մասնավորապես «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» կառույցների հավանությունը:

Նախագահն իր վստահությունն է հայտնել, որ առաջիկայում այդ առաջարկությանը կմիանան և իրենց դրական արձագանքը կտան նաև խորհրդարանական մյուս խմբակցությունները:

Նախագահը նաև տեղեկացնում է, որ գործընթացի կազմակերպչական աշխատանքները համակարգելու և դրանց որոշակի ուղղվածություն տալու համար նա անձամբ այցելել է Շուշի, դիտարկել ապագա Խորհրդարանական շենքի հատկացման հավանական տարբերակները:

Որոշվել է, որ Խորհրդարանական շենք կդառնա ժամանակին կառուցվող, իսկ այժմ կիսակառույց դատական ատյանի շենքը, որի կառուցման աշխատանքների մեկնարկը Ա. Հարությունյանի հանձնարարականուվ կտրվի շուտով:

Ա. Հարությունյանը քայլտ համարում է Շուշին վերարժևորելու քայլ:

🇷🇺🇬🇧⬇️Հարգելի ՛ հայրենակիցներ2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Пятница, 18 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: