Բիլայնի կապային ծառայության սոցհարթակում հայտարարություն է տեղադրվել, որն իրազեկում է պատճառը, թե ինչու տվյալ կապի բաժանորդները միառժամանակ չունեն ինտերնետային կապի ծառայության անհրաժեշտ հասանելիություն:
Պարզվում է, որ ճանապարհային շինարարական աշխատանքներ իրականացնելիս շինարարական կազմակերպության ներկայացուցիչները անփութություն են դրսևորել և վնասել են Սևանից Դիլիջան ու Աշտարակից Ապարան տանող հատվածներում եղած մալուխները:
Այսպիսով՝ մալուխային վնասման արդյունքում Բիլայնի բաժանորդները զրկվել են ինտերնետային կապի նախկին հասանելիությունից, իսկ հայաստանյան ողջ տարածքում առհասարակ ընկել է տվյալ կապի ծառայության որակային մակարդակը:
Կապի ծառայությունը հայտարարության մեջ նաև տեղեկացնում է, որ նմանատիպ դեպք շինարարական կազմակերպության ներկայացուցիչների անփութության պատճառով էլի է եղել, ինչի արդյունքում դարձյալ նույն պատկերն են ունեցել բաժանորդների շրջանակում:
Կապի ծառայությունից նշում են, որ հիմա վերականգնողական փուլում են գտնվում ծառայության աշխատանքները, որպեսզի արագորեն վերականգնվի կապի որակը: Բիլայնի կապի ծառայության սոցհարթակային հայտարարությանը կարող եք ծանոթանալ վարը:
#BeelineEmergency ‼️Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են…
Опубликовано Beeline Armenia Понедельник, 21 сентября 2020 г.