Ուշադրություն. Գիշերը երկրաշարժ է գրանցվել. սեյսմոլոգիական կենտրոնը մանրամասներ է հաղորդում

Այսօր՝ կեսգիշերից բավականին անց, ժամը երեքն անց կեսի սահմանում ֆեյսբուքյան հայկական հարթակները ողողվել էին հարցում պարունակող մեկբառանոց արտահայտությամբ՝ Երկրաշա՞րժ:

Օգտատերերից շատերի հարցերին մյուս ընկերները պատասխանում էին դրական՝ նշելով, թե ով ինչպես են զգացել ցնցման ուժգնությունը: Ըստ ընդհանուր փաստերի՝ երկրաշարժը եղել է երեքն անց կեսից մեկ րոպե առաջ՝ 03:29, և տևել է մոտ 7-8 վայրկյան:

Այս խառնաշփոթ հարցմանը հաջորդել է արդեն հաղորդագրություն սեյսմոլոգիական կենտրոնից, որտեղ հաստատվում էր այդ ժամին երկրաշարժ լինելու հանգամանքը:

Կենտրոնը տեղեկացնում է, որ իսկապես գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է թուրք-իրանական սահմանային գոտին՝ մասնավորապես Իգդիր քաղաքը: Երկրաշարժը թուրքական ժամանակով 02:29-ին է եղել: Իգդիրի մոտակայքում երկրաշարժի ուժգնությունը հասել է մինչև վեց բալի

:

Հայկական տարածաշրջանում ցնցումները բավականին զգալի են եղել արարատյան, արմավիրյան և երևանյան տարածաշրջաններում՝ հասնելով չորսից մինչև չորս ամբողջ չորս բալային ուժգնության:

Երկարշարժային հետևանքների մասին ոչ մի տեղեկություն դեռևս չկա:

Понравилась статья? Поделиться с друзьями: