Ուշադրություն. Դպրոցներում հակահամաճարակային կանոնների պահպանման կանոնները. աշակերտների և ուսուցիչների համար

ԿԳՄՍ նախարարության սոցհարթակային տիրույթում տեղադրվել է կարճատև տեղեկատվական հոլովակ, որտեղ նշվում են այն բոլոր հակահամավարակային կանոնները, որ հարկ է պահպանել կրթական բոլոր հաստատություններում:

Եկող երեքշաբթի օրվանից կրթօջախները կսկսեն գործել, իսկ դրանց գործունեության շարունակականության համար հարկ է հետևել նշյալ բոլոր կանոններին:

Կրթօջախ մուտք գործելու առաջին նախապայմանը դիմակի առկայությունն է: Ուսումնական հաստատությունների տնօրինությունները պետք է աշխատողներին ու սովորողներին ջերմաչափեն ամեն օր, նրանց տրամադրեն պшշտպшնիչ դիմակներ, ինչպես նաև ախտահանող նյութեր:

Դասասենյակները պետք է երկու անգամ ախտահանվեն, իսկ օդափոխություն հարկ է կազմակերպել օրական երեք անգամ: Կրթօջախներում միառժամանակ արգելվելու է բուֆետանման կառույցների գործունեությունը:

Սովորողներին կրթօջախ ուղեկցելու համար մեկից ավելի մարդ չի թույլատրվում, որ լինի, իսկ եթե սովորողի կամ կրթօջախի աշխատակցի տանը կա համավարակով հիվանդ կամ կասկածվող մարդ, ապա բացառվում է այդ ընտանիքից որևէ մեկի մուտքը կրթօջախ:

Կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ վարը բերված տեղեկատվական հոլովակում:

Понравилась статья? Поделиться с друзьями: