Նախարար Զ. Բաթոյանը կարևոր հայտարարություն է հանրայնացրել կենսաթոշակների գործընթացների վերակազմակերպման մասին:
Արձանագրելով այն փաստը, որ սոցիալական ծրագրերի ներկայիս կառուցվածքային համակարգը որոշ խնդիրների առաջացման պատճառ է հանդիսանում՝ նախարարը տեղեկացնում է, որ որոշում է կայացվել հստակ փոփոխություններ մտցնել այս համակարգում:
Խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ հիմա սոցիալական ծրագրերի համակարգման ընդհանուր ծրագրերով զբաղվում են սոցապահովության ծառայության 51 տարածքային բաժինները՝ միաժամանակ վարելով դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրման, կենսաթոշակների նշանակման, վճարման և այսօրինակ տարատեսակ գործունեություններ:
Ներկայացնելով ներկայիս կառուցվածքային իրավիճակի բոլոր խնդրահարույց կետերը՝ նախարարը նաև ներկայացնում է, թե ինչ ծրագրեր են նախատեսում ներմուծել՝ այս համակարգային խնդիրները լուծելու համար:
Հայտնի է, որ դեռևս բարեկարգման ու վերակառուցման գործընթացները մայրաքաղաքային ծառայություններին են վերաբերելու, սակայն առաջիկայում հնարավոր է նաև մարզային ծառայություններում էլ իրականացվել այսօրինակ գործընթացներ: Նպատակը որոշումների կայացման օբյեկտիվության բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նպաստելն է:
Զ. Բաթոյանի ներկայացրած բոլոր կետերին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև: