Այսօրվա պարետատան նիստին նոր որոշում է հաստատվել, որն էլ հանրայնացվել է նիստից անմիջապես հետո: Որոշմամբ այսուհետ հանրային բաց վայրերում էլ է անպայման դառնում դիմակի առկայությունը:
Սակայն պարտադիր պայմանի մեջ բացառություն են կազմում վեց տարին չլրացած երեխաները, սպորտով զբաղվող կամ հեծանիվ քշող անձիք:
Ն. Փաշինյանը նաև նախաձեռնել է հանրային իրազեկման շարժում: Այսօրվա իր խոսքում նա նշել է, որ իրեն իրավիճակն այլ կերպ է ներկայացվել, իսկ իրականում բոլորովին այլ է եղել: Երբ նա առաջարկել է, որ քաղաքացիները հրապարակեն խախտումների լուսանկարներ, բազմաթիվ փաստական նկարներ է ստացել, ինչն էլ հավաստում է համատարած խախտումների մասին:
Իրողության բացահայտումից հետո վարչապետը որոշել է շարունակել հանրային իրազեկման ու կարգապահության ակցիան, որը նշանակալի օգուտ է տալիս և կարող է որոշիչ լինել իրավիճակի փոփոխության հարցում:
Այսպիսով, քաղաքացիները անպայմանորեն դիմակներով պետք է գտնվեն բոլոր հանրային վայրերում, եթե անգամ վայրը բացօթյա է: