Ուշադրություն. Կառավարությունը տվյալներ է հավաքագրում. ահա թե ինչու

Ն. Փաշինյանն այսօրվա իր սոցցանցային հրապարակումներից մեկում տեղեկացրել է, որ հայկական կառավարությունը հավաքարում է բեյրութաբնակ հայերի տվյալները: Տվյալների հավաքագրումն ունի հստակ նպատակ:

Այն հայերը, ովքեր վերջին հայտնի դեպքերի արդյունքում կորցրել են իրենց օթևանը, կարող են օգտվել հայրենիք վերադառնալու հնարավորությունից՝ տրամադրելով իրենց տվյալները:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ խնդիր է դրված արագորեն գնահատել այդ քաղաքացիների առաջին անհրաժեշտության կարիքները, որպեսզի հնարավորինս հեշտ ու անխնդիր հնարավոր լինի նրանց կյանքը բնականոն հունի բերել հայրենիքում:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այն ինքնաթիռները, որոնք մեր տարածաշրջանից օժանդակություն են փոխադրել բեյրության հայերին, այսօր հետ են վերաձարձել՝ բերելով հարյուր բեյրութահայերի: Այս ծրագրով նախատեսվում է առաջիկայում ևս հայերի փոխադրումներ կազմակերպել:

Վարչապետն իր տեղեկատվական հրապարակումը եզրափակել է հայրենից փոխադրված մեր հայրենակիցներին բարի գալուստ մաղթելով և նշել է, որ մենք ուրախ ենք նրանց օժանդակելու հնարավորություն ունենալու և մեր կողքին տեսնելու համար:

 

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։Ինքնաթիռներից…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 11 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: