Կառվարության այսօրվա ընդունած որոշումների շարքում ուշարժան է հատկապես այն մեկը, որով ավելի է մեծացվում այն շահառուների շրջանակը, ովքեր իրավասու են պետբյուժեի միջոցներով վիրահատությունների ենթարկվելու հնարավորությունից օգտվել: Խոսքը զինծառայության ոլորտի մասին է:
Նախարար Ա. Թորոսյանը տեղեկացնում է, որ դեռևս 2019 թվականից են իրենք նմանատիպ առաջարկ Պաշտպանության նախարարությունից ստացել, որից հետո մեխանիզմներ են մշակել այդ ուղղությամբ:
Հայտնի է, որ գործող օրենքով պետական տվյալ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամները: Այս որոշման կայացումից հետո տվյալ փաթեթի մեջ են ներառվում նաև սպաների և պայմանագրային ծինծառայողների ընտանիքների անդամները:
Այսպիսով, մասնավորեցնելով շահառուների սահմանված շրջանակը՝ ՊՆ մամլո խոսնակը տեղեկացրել է, որ պետբյուջեի հաշվին անհրաժեշտ վիրահատություն իրականացնելու փաթեթի մեջ ընդգրկվում են զինծառայողները, նրանց ծնողները, ամուսինը կամ կինը, քույրը և եղբայրը, եթե զինծառայողի խնակալության տակ են գտնվում տվյալ պահին, երեխաները, որոնց տասնութ տարին դեռ չի լրացել, և կամ մինչև 23 տարեկան ուսանողները:
Նորընտիր օրենքի մասին առավել հանգամանալից՝ կցված տեսանյութում: