Ուշադրություն. ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարություն է տարածել բուհերում դասապրոցեսը սկսելու մասին

Ինչպես հայտարարվել է, սեպտեմբերի երկրորդ կեսից հանրակրթական հաստատությունների դռները կբացվեն սովորողների առաջ: Մինչ այս դեռևս անհաստատ էր բուհերի խնդիրը:

Քիչ առաջ նախարարը հայտարարություն է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս կընդունեն ուսանողներին: Նա որոշ մանրամասներ է ներկայացրել դասապրոցեսների կարգի մասին:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջին կուրս ընդունված ուսանողները հենց սեպտեմբերի մեկից կարող են դասերի հաճախել, իսկ մնացյալ ուսանողները՝ արդեն դարձյալ սեպտեմբերի կեսից:

Նախարարը կարևորել է մի հանգամանք ևս. դասապրոցեսի կազմակերպման կերպը որոշելու հարցը տրվել է ուսումնական հաստատությունների ղեկավարությանը. նրանք, ըստ իրենց հաստատությունների պայմանների, կարող են սահմանել առկա կամ հեռավար ուսուցման ձև:

Նախարարը նաև հայտնել է, որ դասապրոցեսի կազմակերպման առավել հանգամանալից կետերին սովորողները հընթացս կարող են ծանոթանալ յուրաքանչյուրն իր ուսումնական հաստատության պաշտոնական էջերում:

Նախարարը հրապարակումն ավարտել է հիշեցումով, որ հակահամավարակային պայմանների չպահպանման դեպքում հնարավոր է դարձյալ խստացումներ լինեն:

‼️Բուհերը նույնպես կբացեն դռները🔴Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է…

Опубликовано Arayik Harutyunyan Понедельник, 17 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: